Մոսկվաբնակներին կտրուկ տաքացում են խոստացել
Ռուսաստանի Հիդրոմետկայանի գիտական ղեկավար Ռոման Վիլֆանդը հայտնել է Մոսկվայում աշնանային տաք եղանակների հաստատման մասին:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, մասնագետի խոսքով՝ ցերեկային ժամերին ջերմաստիճանը «գործնականում ամառային» կլինի և ավելի քան 5 աստիճանով կգերազանցեն նորման: Վիլֆանդի փոխանցմամբ՝ հանգստյան օրերին ՌԴ մայրաքաղաքում կարող է տիրել 25 աստիճան տաքություն՝ ըստ Ցելսիուսի:
«Ինչպես և լինում է, ցրտերն ընկնելուց հետո իրական աշնանային ջերմ եղանակ է տիրում: Եվ այն կտևի մինչև շաբաթվա վերջ: Հիանալի եղանակ կլինի՝ արևային, չոր»,- ասել է վերջինս:










