«Բոլորիդ մաղթում եմ ուժ, եռանդ, սեր և համերաշխություն». Արմեն Փամբուխչյանը, որպես ԱԺ պատգամավոր, ելույթ ունեցավ վերջին անգամ (տեսանյութ)

13:02 • 22.09.20

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին «իմ քայլը» խմբակցությունից Արմեն Փամբուխչյանը հիշեցրեց, որ մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել և օգտվեց Ազգային ժողովում որպես պատգամավոր ելույթ ունենալու իր վերջին հնարավորությունից ՝ շնորհակալություն հայտնելով համագործակցության համար:

Նա շնորհակալություն հայտնեց բոլոր պատգամավորներին՝ արդյունավետ աշխատանքի համար, հատկապես այն պատգամավորներին, որոնք անկախ իրենց քաղաքական հայացքներից և ֆրակցիայից կարողացան կառուցել մարդկային ջերմ և լավ հարաբերություններ: Նա առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց «Իմ քայլը» խմբակցությանը:

«Ես բոլորիդ մաղթում եմ ուժ, եռանդ, սեր և համերաշխություն»,-ասաց նա և դահլիճից հնչեցին ծափեր:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ  խորհրդարանն իր ծափողջյուններով արդեն վերաբերմունք դրսևորեց: «Ակնհայտորեն դա ցուցիչ էր այն բանի, որ բոլորիս համար էլ հաճելի էր համատեղ աշխատանքը, Ձեզ հաջողություններ ենք մաղթում»,-ասաց նա:

Նշենք՝ սեպտեմբերի 17-ին Արմեն Փամբուխչյանը դիմում էր ներկայացրել ԱԺ  նախագահին՝ մանդատը վայր դնելու վերաբերյալ: