Շնորհակալ եմ ձեզ՝ ակտիվ աջակության համար, սակայն ձեր օրացույցից երեքշաբթի օրը մի ջնջեք, խնդրում եմ գնացեք տուն. Քոչարյանը՝ դատարանի մոտ իրեն աջակցողներին (տեսանյութ)
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստից առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բակում հավաքվել էին ՀՀ երկրորդ նախագահ, գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները:
Նախքան նիստի մեկնարկը Ռոբերտ Քոչարյանը որդու՝ Լևոն Քոչարյանի հետ մոտեցավ աջակիցներին:
«Մի քանի րոպե ունեմ մինչև դատական նիստը սկսելը, եկել եմ ձեզ շնորհակալություն հայտնելու ակտիվ աջակցության համար, դա ուժ է հաղորդում: Դրա համար ես խնդրում եմ արևի տակ այստեղ չկանգնել, գնալ տուն, այս անիմաստ դատը երկար է տևելու, ձեր երեքշաբթի օրը մի ջնջեք ձեր օրացույցից, զբաղվեք ավելի կարևոր գործերով, խնդրում եմ»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը:
Ի պատասխան՝ աջակիցներն ասացին, որ երկար են պայքարել նրա ազատության համար, երեքշաբթի օրերն էլ անցկացնելու են նրա կողքին:
Մանրամասները՝ տեսանյութում:










