Բայկալ լճի շրջանում երկրաշարժ է գրանցվել
ՌԴ Իրկուտսկի մարզի Բայկալի շրջանում երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով տեղի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությանը:
Վարչության ինսթագրամյան հրապարակման մեջ նշվում է, որ երկրաշարժը եղել է 5.9 մագնիտուդ ուժգնությամբ և ունեցել 8.1 ինտենսիվություն: Էպիկենտրոնում՝ ցնցումները կազմել են 5-6 բալ:
Հաղորդվում է, որ ցնցումներ նկատվել են 12 շրջաններում, ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություն չի ստացվել:
Ավելի վաղ Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնից պատմել էին, որ երկրաշարժը գրանցվել է Մոսկվայի ժամանակով 21:04-ին:










