Ներկայումս աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 30 միլիոն դեպք. ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, թե աշխարհում քանի մարդու մոտ է հայտնաբերվել կորոնավիրուսային վարակ:
RT-ն գրում է, որ համաձայն կազմակերպության կայքում հրապարակված տվյալների, ներկայումս աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 30.949 միլիոն դեպք:
Մահացած պացիենտների թիվը գերազանցել է 959 հազարը:
Այս պահի դրությամբ վարակումների մեծ մասը հայտնաբերվել է ամերիկյան տարածաշրջանում՝ 15.580 միլիոն մարդ:










