Չեմ կարծում՝ քաղաքացիների դժգոհությունը մեծ, լուրջ ծավալներ ունի. Սուրեն Գրիգորյան (տեսանյութ)

11:16 • 22.09.20

Այսօր ԱԺ-ում պատգամավորների ճեպազրույցի ժամանակ այն հարցին, թե ինչ է սպասվում հոկտեմբերին, երբ Գագիկ Ծառուկյանի, Արթուր Վանեցյանի ղեկավարած կուսակցությունները և ՀՅԴ-ն պատրաստվում են հանրահավաք հրավիրել, որպեսզի ներկայացնեն այն ձախողումները, որոնք թույլ է տվել այս իշխանությունը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը պատասխանեց.

«Շատ բան ասելու կարիք չկա, ցանկացած անձ իրավունք ունի ազատ հավաքներ հրավիրելու՝ պահպանելով օրենսդրական պահանջները, կորոնավիրուսի հետ կապված այլ պահանջները: Ես չեմ նկատում, որ հասարակության մեջ դժգոհությունների տոկոսներ, որոնք այս ուժերին հնարավորություն կտան իրենց շուրջ մոբիլիզացնել: Դժգոհություններ, իհարկե, կան, մեզ համար յուրաքանչյուր քաղաքացու դժգոհությունն էլ կարևոր է, բայց չեմ կարծում՝ դա մեծ, լուրջ ծավալներ ունի»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը շեշտեց, որ ընդդիմությունը շատ է «թեժ աշուն» խոստացել, և սա ընդամենը  ընդդիմության քաղաքական օրակարգն է և դրա լրջությանը պետք է ականատես լինեն բոլորը՝ հենց հոկտեմբերի 8-ին:

Գրիգորյանը հավելեց, որ ցանկալի կլիներ, որ յուրաքանչյուր ընդդիմադիր ուժ իր օրակարգով շարժվեր: