Ռուս ռեժիսորը Մինսկի բողոքի ակցիաները պատկերող տեսակադրերը «համակարգչային գրաֆիկա» է անվանել (տեսանյութ)
Ռուս դերասան և ռեժիսոր Նիկիտա Միխալկովը մեկնաբանել է Բելառուսում ընթացող բողոքի զանգվածային ցույցերը: Այս մասին հայտնում է Kp.ru-ն:
Հանգամանորեն ուսումնասիրելով Մինսկում տեղի ունեցողը ներկայացնող կադրերը՝ նրան շատ տարօրինակ է թվացել ակցիայի մասնակիցների միջև գետնին երևացող ստվերի բացակայությունը: Այս մասին նա պատմել է YouTube-ում հրապարակված իր ծրագրում:
«Ահա այստեղ ուշադրություն դարձրեք առաջին շարքերի լուսաշերտին… Հնարավոր չէ, որ մարդկանց այս քանակն այսպիսի լուսաշերտ տա: Սա բացարձակապես մաքուր համակարգչային գրաֆիկա է»,- ասել է ռեժիսորը:










