Նյու Յորքում ոստիկանը ձերբակալվել է ԱՄՆ-ում Չինաստանի դիվանագետներին գաղտնի տեղեկություն փոխանցելու և համագործակցության մեղադրանքով
Նյու Յորքի ոստիկանության աշխատակիցը ձերբակալվել է ՉԺՀ գլխավոր դեսպանության դիվանագետներին գաղտնի տեղեկություն փոխանցելու և համագործակցության մեղադրանքով: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով CNBC հեռուստաընկերությանը:
Ըստ աղբյուրի՝ 33-ամյա ոստիկանը կասկածվում է չինական գլխավոր դեսպանության «հրահանգով և հսկողությամբ» ամերիկյան խոշորագույն մեգապոլիսում բնակվող էթնիկ տիբեթցիների ակտիվության մասին վերջիններիս տվյալներ փոխանցելու մեջ։
Իրավապահ մարմնի աշխատակիցը ծագումով Չինաստանից է և համարվում է ԱՄՆ հպատակագրված քաղաքացի: Հետաքննության դաշնային բյուրոյի տվյալների համաձայն՝ նա 2018-ից «մշտական կապ» էր պահպանում չինական դեսպանության աշխատակցի հետ, որին նա դիմում էր որպես ուղիղ ղեկավար:
Հեռուստաընկերությունը ցույց է տալիս, որ ոստիկանը, բացի չինացի դիվանագետներին հասարակության համար գաղտնի տեղեկություն փոխանցելը, նրանց համար հասանելիություն է ստեղծել այն գաղտնի միջոցառումներում, որոնցում ներկա է եղել նաև Նյու Յորքի ոստիկանության ղեկավարությունը: Բացի դա, ենթադրվում է, որ նա զբաղվում էր նաև տիբեթյան համայնքում հետախուզական աղբյուրների որոնմամբ, որոնք պատրաստ կլինեին աշխատել Չինաստանի իշխանությունների շահերի օգտին:










