Մհեր Գրիգորյանի գրասենյակի վարչության պետի տեղակալի պաշտոնից ազատվում եմ այլ աշխատանքի անցնելու պատճառով․ Հերմինե Կատվալյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի միջազգային տնտեսական ինտեգրման վարչության պետի տեղակալի պաշտոնից ազատվում եմ այլ աշխատանքի անցնելու պատճառով, միջազգային կազմակերպությունում եմ աշխատելու։ Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Հերմինե Կատվալյանից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ gov.am-ում հրապարակվել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հերմինե Կատվալյանին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի միջազգային տնտեսական ինտեգրման վարչության պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին որոշում է ստորագրել։
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`
Հերմինե Արայիկի Կատվալյանին 2020 թվական սեպտեմբերի 25-ից ազատել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի միջազգային տնտեսական ինտեգրման վարչության պետի տեղակալի (06-Գ30-19.1-Ղ3-1) պաշտոնից»,- նշվել էր որոշման մեջ:










