Մինսկում ՕՄՕՆ-ականները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

23:20 • 23.09.20

Մինսկում ՕՄՕՆ-ականները ցույցի դուրս եկած քաղաքացիներին հեռացրել են մայրաքաղաքի կենտրոնական հատվածից:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ի թղթակիցը դեպքի վայրից, ուժայինները մահականեր և ջրցան մեքենաներ են կիրառել:

Ցուցարարները հավաքվել էին «Մինսկը՝ հերոս քաղաք» հուշակոթողի մոտ, սակայն ՕՄՕՆ-ի հատուկջոկատայիններն անմիջապես սկսել են հետ մղել չարտոնագրված ակցիայի մասնակիցներին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ՕՄՕՆ-ականները փորձել են նաև ցուցարարի ձերբակալել պղպեղային գազ կիրառելով: Պաշտոնական տվյալներով՝ ավելի քան 10 մարդ է ձերբակալվել ցույցի ընթացքում:  

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Մինսկում տեղի է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը, որից դժգոհ քաղաքացիները կրկին փողոց են դուրս եկել:

 

Մինսկում ՕՄՕՆ-ականները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)