Ավստրալիայում ավելի քան 470 սև դելֆին ափ է նետվել. նրանց մեծ մասը սատկել է (լուսանկարներ)
Ավստրալիայի Թասմանիա նահանգում ավելի քան 470 սև դելֆին (Գրինդներ) է ափ նետվել, գրում է BBC-ն։
Նշվում է, որ Թամսանիա նահանգի արևմտյան ափերում փրկարարական աշխատանքները սկսվել են երկուշաբթի երեկոյան։ Կենդանիներից շատերը գտնվում են դժվարամատչելի վայրերում, ինչը խնդիրներ է ստեղծում փրկարարների համար։ Ենթադրվում է, որ փրկարարական գործողությունը կտևի առնվազն երկու օր։
Աղբյուրի հաղորդմամբ՝ երկուշաբթի օրվանից Թասմանիայի արևմտյան ափին հայտնաբերվել է ավելի քան 470 դելֆին, որոնց մեծ մասը սատկել է։
Կենդանիների զանգվածային ափ նետվելու պատճառը դեռևս անհայտ է: Սակայն հաղորդվում է, որ սա վերջին տասնամյակներում նմանատիպ ամենախոշոր դեպքերից է:















