ՌԴ Պետդումայի պատգամավոր Վախա Ագաևը մահացել է կորոնավիրուսից
ՌԴ Պետդումայի պատգամավոր Վախա Ագաևը, որը ՌԴ Կոմունիստական կուսակցության անդամ էր, մահացել է կորոնավիրուսից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով նրա գործընկեր Սերգեյ Գավրիլովին:
«Նա մահացել է: Նա իմ մտերիմ ընկերն էր, ինձ մոտ հանձնաժողովում աշխատել էր 4 տարի, նստել իմ կողքին: Նա կոմայի մեջ էր գտնվում: Ես, ինչպես մենք բոլորս, հույս ունեինք, որ նա կապաքինվի: Նա զարմանալիորեն դրական էր տրամադրված»,- ասել է Գավրիլովը:
ՌԴ Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ, պատգամավոր Կազբեկ Տայսաևն, իր հերթին, հայտնել է, որ Ագաևը կյանքից հեռացել է կորոնավիրուսի հետևանքների պատճառով: «Ինչքան ես գիտեմ, նա հիվանդացել է, այնուհետև նրա մոտ թրոմբոզ է սկսվել»,- հավելել է Տայսաևը:










