Թրամփը կորոնավիրուսի առաջացման և աշխարհում դրա տարածման համար կրկին Չինաստանին է մեղադրել. ТАСС
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աշխարհում կորոնավիրուսի տարածման համար կրկին Չինաստանին է մեղադրել, հաղորդում է ТАСС-ը:
«Կարծում եմ՝ 200 հազարի փոխարեն 2.5 միլիոն մահ կգրանցվեր երկրում, եթե ձեռնարկված քայլերին չդիմեինք: Տեսել եք ելույթս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայում. Չինաստանը պետք է կանգնեցներ կորոնավիրուսի տարածումն իր սահմանին և թույլ չտար, որ այն տարածվեր ողջ աշխարհով մեկ»,- հայտարարել է Թրամփը:
Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ ՄԱԿ-ը պետք է պատասխանատվության ենթարկի Չինաստանին համավարակի առաջացման համար:
«Դա ահավոր է: Բայց մենք երկիրը չենք փակում, լավ ենք աշխատում երկիրը, տնտեսությունը բացելու ուղղությամբ, շուկաներն աշում են: Այս ահավոր երևույթը (համավարակը) չպետք է գոյություն ունենար: Չինաստանն է դա թույլ տվել, պարզապես հիշեք այդ մասին»,- նշել է ԱՄՆ ղեկավարը:










