ԱՄՆ փոխնախագահին տեղափոխող ինքնաթիռը թռչունի բախվելուց հետո հարկադիր վայրէջք է կատարել
ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսին տեղափոխող ինքնաթիռն օդում թռչունի է բախվել ու հարկադրված վայրէջք կատարել, հաղորդում է CNN-ը:
Դեպքը տեղի է ունեցել ինթնաթիռի՝ օդ բարձրանալուց րոպեներ անց: Ինքնաթիռը, անվտանգության նկատառումներից ելնելով, վայրէջք է կատարել Նյու Հեմփշիրի օդանավակայանում:
Ներկա պահին տեխնիկական ստուգման աշխատանքներ են իրականացվում, իսկ Փենսն ու նրա օգնականները Վաշինգտոն կվերադառնան այլ ինքնաթիռով:










