Բոլոր այն գործերը, որոնք գնացել են ԴԱՀԿ, դատարաններ, բոլորը պետք է հետ կանչվեն, եթե ոչ` 3-5 հազար ընտանիք մնալու է անտուն. քաղաքացին՝ իշխանությանը (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը, ի տարբերություն ձեզ, ավելի մտահոգված էր վարկային կազմակերպությունների գործելաոճից: Այս մասին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հրավիրած «Վարկերի և ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների և վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման և այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ քաղաքացի Հովհաննես Հարությունյանը:
Նա դիմելով իշխանական պատգամավորներին՝ նշեց, որ նորմալ է որ մարդիկ էմոցիոնալ ելույթներ են ունենում, քանի որ տուն են կորցրել: «Ես հասկանում եմ ձեր կյանքում բան է փոխվել, դուք էլ չեք կորցնում: Վերջ ի վերջո այս երկրին կարողանալու ենք մի ֆորմատով վարկային արձակուրդ տրամարդել, հիմա այդ բառը ում դուրը չգա կփոխենք՝կասենք արտոնյալ ժամանակ»,-ասաց նա:
Քաղաքացին նշեց, որ լավ հասկանում են, որ նախկինների ժամանակ խնդիրները կուտակվել է, սակայն հարց բարձրացրեց, թե այս երկրում մեկը կգա իշխանության, որ փորձի ռեալ հարցերի լուծմամբ զբաղվի, քանի որ այս իշխանություններն էլ չեն զբաղվում:
«Բոլոր այն գործերը, որոնք գնացել են ԴԱՀԿ, դատարաններ, բոլորը պետք է հետ կանչվեն, եթե ոչ՝ 3-5 հազար ընտանիք մնալու է անտուն և ձեր խղճին են մնալու այդ ընտանիքները»,-ասաց նա և նշեց, որ տույժ-տուգանքները ևս պետք է ներվեն:
«Մի բան էլ դուք առաջարկեք, այնպիսի տպավորություն է, որ վարկային կազմակերպությունների շահերի պաշտպանն եք:
Վարկային կազմակերպություններն իրենց սեփական տարածքները իրենց մորքուրի տղաների անունով վարձակալության են տվել՝ 5-10 միլիոն արենդաներ գրելով, պետությանը ցույց են տալիս, որ գումար են մուծում: Այսօր երկրի 80 տոկոսը պարոն Փաշինյանի ասած՝ ճռռացող ժողովուրդ են: Այսօր իշխանությունը ձեր ձեռքն է, օրենքները դուք կարող եք ընդունել, արեք այնպիսի բաներ, որ պատմության մեջ ձեզ լավ հիշեն, լավ տառերով գրվի ձեր անունը»,-ասաց նա՝ դիմելով իշխանական պատգամավորներին:










