Երևանի Այվազովսկու փողոցում Volkswagen-ի վարորդը բախվել է կայանված Mercedes-ին և առաջ ընթանալով՝ գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում․ shamshyan.com

23:26 • 24.09.20

Սեպտեմբերի 24-ին, ժամը 21:00-ի սահմաններում Volkswagen մակնիշի ավտոմեքենայի վարորդը Այվազովսկի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենային և առաջ ընթանալով՝ գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: