Այդ ի՞նչ քաղաքական գործընթացներ են տեղի ունենում Աժ-ում և փողոցներում, որ իշխանությունը քրգործերով պետք է լռեցնի. Ալեն Սիմոնյանը՝ ԲՀԿ առաջնորդի կալանավորման վերաբերյալ պնդումների մասին (տեսանյութ)
Այդ ի՞նչ քաղաքական գործընթացներ են տեղի ունենում Աժ-ում և փողոցներում, որ իշխանությունը քրգործերով պետք է լռեցնի. Ալեն Սիմոնյանը՝ ԲՀԿ առաջնորդի կալանավորման վերաբերյալ պնդումների մասին (տեսանյութ)
ՔՊ վարչության փակ նիստից հետո, որը գլխավորում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ նման հանդիպումները կրելու են պարբերական բնույթ:
«Քննարկվել են խնդիրներ, օրակարգին վերաբերող հարցեր, այլ հարցի մասին խոսակցություն չի եղել: Սա գործնական քննարկում էր՝ինչ առավելություններ կան, որ առավելություններից պետք է օգտվենք, ինչ փոփոխություններ կլինեն կուսակցության հետ կապված, այսինքն՝ զուտ ներկուսակցական հարցեր»,- ասաց նա:
Անդրադառնալով հոկտեմբերի 8-ին սպասվող հանրահավաքին՝ Ալեն ՍԻմոնյանը նշեց. «Նախ ուզում եմ ասել՝ խիստ մտահոգված եմ, ենթադրում եմ, որ համաճարակի այս իրավիճակում նման միջոցառումը հղի է տարբեր հետևանքներով, ես մտահոգություն ունեմ, որ կունենաք թվերի աճ»:
Ինչ վերաբերում է այն պահանջին, որ հանրահավաքի ժամանակ երեք կուսակցությունները պահանջելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, Սիմոնյանը նշեց, որ նրանք ազատ են իրենց պահանջների, իրենց քաղաքական գործունեության մեջ. «ՀՀ քաղաքացիները, կարծում եմ, շատ լավ ճանաչում է ՀՅԴ-ի անցած ճանապարհը հատկպես վերջին տասնամյակում, շատ լավ գիտեն ԲՀԿ-ի անցած ճանապարհը և շատ լավ գիտեն այն գնահատականները, որոնք հնչում են, որոնք կան «Հայրենիք» կուսակցության հետ կապված»,- շեշտեց նա:
Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ այդ հանրահավաքում բոլոր երեք ուժերն էլ ունեն անձնական շահագրգռվածություն. «ԲՀԿ-ի պարագայում Գագիկ Ծառւոկյանի անձի շուրջ քրեական գործերի մասով ապաստարան ձևավորելու միտումն է, Դաշնակցության պարագայում քաղաքականության մեջ ռեստարտի փորձ անելն է, որը չի ստացվում, փոխվել է առաջին դեմքը, զուտ վիզիուալ առումով, բայց տեղի չի ունեցել վերգնահատում այն գործունեության, որի պատճռով ՀՅԴ-ն չկարողացավ նույնիսկ անցողիկ շեմը հաղթահարել, իսկ Արթուր Վանեցյանի պարագայում զերծ կմնամ մեկնաբանություններից, չեմ ուզում խոսել այդ մասին այս պահին»,- հայտարարեց Սիմոնյանը:
Դիտարկմանը՝ ԲՀԿ-ն պնդում է, որ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու են, որ հանրահավաքը տապալվի, Սիմոնյանը պատասխանեց. «Ինչի հանրահավաքն առանց Գագիկ Ծառուկյանի չի՞ կարող անցնել: Այդ ի՞նչ քաղաքական գործընթաց է տեղի ունենում ԱԺ-ում, փողոցներում այդ ի՞նչ քաղաքական պրոցեսներ են տեղի ունենում, որ իշխանությունն ինչ-որ քրեական գործերով փորձում է ինչ-որ մեկին լռեցնել, և վերջիվերջո ներողութուն եմ խնդրում, բայց ՀՀ-ում ընտրակաշառք եղե՞լ է, թե՞ չի եղել, հարկերի հետ կապված խնդիրը կա՞, թե՞ չկա, պետք է այս հարցերի պատասխանը տրվի: Որևիցե քննադատության, որևիցե բանավեճի իրենց ասածը չի դիմանա ու ասեմ՝ իրենց այս գործընթացը որևէ կերպ չի խանգարելու այն իրավական գործընթացին, որը տեղի է ունենում»:










