Իսրայելում երկու շաբաթով ամբողջական կարանտին է սահմանվում կորոնավիրուսային վարակի տարածման պատճառով. Նեթանյահու. RT
Իսրայելում երկու շաբաթով ամբողջական կարանտին է սահմանվում կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարելու համար: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով իսրայելցի վարչապետ Բենյամին Նեթանյահուին:
«Իսրայելում հիվանդացությունն աճում է, ինչպես նաև մեծանում է ծանր դեպքերի թիվը: Ինչպես հայտնել են փորձագետները, եթե մենք միջոցներ չձեռնարկենք, ապա շատ շուտով անդունդի եզրին կհայտնվենք»,- նրա խոսքերն է փոխանցում The Jerusalem Post -ը:
Նեթանյահուն հայտնել է, որ երկշաբաթյա կարանտինին կհետևեն ոչ շատ խիստ կարանտինի երկու շաբաթ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելում կորոնավիրուսով վարակման դեպքերը գերազանցել են 187 հազարը:










