Եթե Պուտինին Խաղաղության Նոբելյան մրցանակ չտան, որևէ սարսափելի բան տեղի չի ունենա. Կրեմլ

16:44 • 24.09.20

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլըչի առաջադրել  Վլադիմիր Պուտինի թեկնածությունը Խաղաղության Նոբելյան մրցանակի, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Գիտեք, որ միանգամայն տարբեր մարդկանց թեկնածությունն է առաջադրվում այս մրցանակին, և սա նման առաջարկությամբ հադես եկողների նախաձեռնությունն է: Այս պարագայում դա ձեր կողմից հիշատակված գրողն է»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով գրող Սերգեյ Կոմկովի՝ Պուտինի թեկնածությունն առաջադրելու վերաբերյալ դիմումը: 

«Եթե պարգևատրման որոշում կայացվի հրաշալի կլինի, եթե ոչ՝ սարափելի բան չկա»,- նշել է Պեսկովը: 

Հիշեցնենք, որ Պուտինի՝ Խաղաղության մրցանակի առաջադրման հայտը սեպտեմբերի 9-ին Օսլոյում գտնվող Նոբելյան կոմիտե է ուղարկել ակադեմիկոս, գրող Սերգեյ Կոմկովը։

«Հայտն ուղարկվել է այս տարվա սեպտեմբերի 9-ին, և սեպտեմբերի 10-ին Օսլոյում գտնվող Խաղաղության Նոբելյան կոմիտեն ընդունել է այն»,- ասել է Կոմկովը «2021 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու մասին» մամուլի ասուլիսի ժամանակ։

Ակադեմիկոսը հավելել է, որ ռուսական հայտը ստանալուց անմիջապես հետո ամերիկյան կողմը Նոբելյան մրցանակի է առաջադրել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: