Դոնալդ Թրամփը կարևոր զանգի պատրվակով լքել է մամուլի ասուլիսը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անսպասելիորեն լքել է մամուլի ասուլիսը՝ հաղորդելով հրատապ զանգի մասին: Այս մասին գրում է РИА Новости-ն:
«Հրատապ զանգ է ստացվել: Ես կվերադառնամ, կտեսնվենք վաղը»,- ասել է Թրամփը լրագրողներին:
Միևնույն ժամանակ նա չի նշել է, թե ինչ կարևոր զանգի մասին է խոսքը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ Կենտուկի նահանգի Լուիսվիլլ քաղաքում չորեքշաբթի՝ բողոքի ակցիայի ժամանակ, անհայտ անձինք կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով ոստիկանության 2 աշխատակից վիրավորում է ստացել: Այս մասին հայտնել է տեղի WLKY հեռուստաալիքը՝ հղում տալով իրավապահ մարմիններին:










