Կենտուկիի իշխանությունները Ազգային գվարդիայի ուժն են կիրառել ցույցի մասնակիցներին ցրելու համար

04:25 • 24.09.20

ԱՄՆ Կենտուկի նահանգի իշխանությունները Ազգային գվարդիայի ուժն են կիրառել ցույցի մասնակիցներից ցրելու համար, որոնք ակցիան սկսել էին Լուիսվիլլ քաղաքում այն բանից հետո, երբ մարտին ոստիկանության կողմից սպանված աֆրոամերիկացի Բրիոննա Թեյլորի մահվան գործով մեղադրանքներ էին առաջադրվել: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով Associated Press գործակալությանը:

Հաղորդվում է, որ Լուիսվիլլի ոստիկանության վարչության ղեկավարությունը հայտնել է, որ անկարգությունները, որոնք ցուցարարների խումբն է հրահրում, ապօրինի բնույթ են կրում, իսկ դրանց մասնակցիները պետք է լքեն քաղաքի կենտրոնական փողոցներից մեկը:

Իշխանությունները նախազգուծացրել են, որ իրավապահ մարմինների աշխատակիցների հրամաններին չլսելու դեպքում վերջիններս իրավունք ունեն արցունքաբեր գազ կիրառել և բերման ենթարկել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ որոշ միջադեպեր են գրանցվել ցուցարարների և իրավապահների միջև: