Երվանդ Խունդկարյանը չի ընտրվել ՍԴ նախագահ, քանի որ առաջադրված միակ թեկնածուն էր և ընտրվելու համար անհրաժեշտ թվով ձայն չի ստացել. Էդգար Շաթիրյան (տեսանյութ)
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայում քիմիական զենքի կիրառման մեղադրանքների և ՄԱԿ-ի քայլերի առնչությամբ քննադատություն է հնչեցրել վերջինիս հասցեին, հայտնում է Interfax-ը:
Քննադատելով ՄԱԿ-ի Անվտագության խորհուրդը՝ Էրդողանը հայտնել է այլընտրանքային միջազգային կազմակերպության ստեղծման հնարավորության մասին:
«Եթե ասում ենք, որ աշխարհում ավելի շատ պետություն կա, քան «5»-ը՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամները, ապա այդ երկրները կարող են հանդես գալ ու իրենց սեփական ՄԱԿ-ը ստեղծել»,– ասել է նա:
«Դա կարելի է իրագործել և դա կստիպի այդ 5-ին բարեփոխումներ անցկացնել», - ավելացրել է Էրդողանը:










