Բացառել խոշտանգման, բռնությունների ենթարկվելու մասին կալանավորված, ձերբակալված անձանց պնդումները համարժեք արձագանքի չարժանացնելը. ՀՀ գլխավոր դատախազը պահանջներ է դրել

15:26 • 25.09.20

Լոնդոնի «Արսենալը» սկսել է Մադրիդի «Ռեալի» հետ նախնական բանակցությունները՝ արգենտինացի կիսապաշտպան Անխել դի Մարիայի տրանսֆերի հարցով, հայտնում է միջազգային մամուլը:

 

25-ամյա ֆուտբոլիստի համար «զինագործները» 26 միլիոն ֆունտ են առաջարկում: «Արքայական ակումբն» էլ իր հերթին պատրաստ է հրաժարվել արգենտինացի ֆուտբոլիստից, քանի որ պատրաստվում է պատմության մեջ ռեկորդային տրանսֆեր իրականացնել և 99 միլիոն եվրոյով գնել Գարեթ Բեյլին:

 

Ավելի վաղ, լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը վստահեցրել էր, որ մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը «Արսենալը» նոր ձեռքբերում կունենա: Նշենք, որ «զինագործների» նշանառության տակ է գտնվում «Ռեալի» ևս մեկ ֆուտբոլիստ՝ ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման: