ԱՄՆ Կոնգրեսի 50-ից ավելի անդամ Կոնգրեսի գրադարանին կոչ է անում «Հայկական կոտորածներ» խորագրի փոխարեն գրականությունը ներկայացնել «Հայոց Ցեղասպանություն» եզրի ներքո
Հայտնի է, որ Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (36-4, 21) ռինգ է դուրս գալու օգոստոսի 24-ին. մենամարտը կկայանա Գերմանիայի Շվերին քաղաքում:
Աբրահամը մենամարտելու է 30-ամյա նամբիացի Վիլբեֆորս Շիհեփոյի (20-6, 15) հետ:
Արթուր Աբրահամի մամուլի քարտուղարությունից armsport.am-ը տեղեկացավ, որ մենամարտը սկսվելու է Երևանի ժամանակով 00:20-ից 00:30-ի սահմաններում:
Հիշեցնենք, որ մենամարտը ուղիղ եթերում հեռարձակվելու է «Առաջին ալիքով»: Հայ բռնցքամարտիկի մասնակցությամբ հանդիպումը մեկնաբանելու է Կարեն Գիլոյանը:










