Գորբաչովը մեկնաբանել է Պուտինի թեկնածության առաջադրումը Խաղաղության Նոբելյան մրցանակի

11:42 • 25.09.20

Վերջին մի քանի տարիների ընթացքում առաջին անգամ ձկնորսությունը այլևս ամենավտանգավոր մասնագիտությունը չէ ԱՄՆ-ում, հայտնում է Lenta.ru-ն՝ Forbes-ին հղումով, որն էլ կազմել է ամենավտանգավոր մասնագիտությունների տասնյակը՝
հիմնվելով Աշխատանքի նախարարության տվյալների վրա:


Ամենավտանգավոր մասնագետների ներկայիս վարկանիշային աղյուսակը գլխավորում են անտառահատները: 2012-ին դժբախտ դեպքերի հետևանքով ԱՄՆ-ում 62 մարդ է մահացել: Նախորդ տարվա տվյալներով՝ ձկնորսների շրջանում մահվան դեպքերը հասել են 32-ի:


Կյանքի համար ամենավտանգավոր մասնագիտությունների տասնյակում հայտնվել են նաև օդաչուները, տանիքագործները, պողպատագործները, աղբ տեղափոխողները, էլեկտրատեխնիկները, բեռնատարների վարորդները, ֆերմերները և շինարարները: