Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ. այն չի վերաբերում բեռնափոխադրումներին
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ քննչական խումբը պարզել է այսօր Դիլիջանի ոլորաններում վթարի ենթարկված ավտոբուսի ուղևորների ինքնությունը: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը: Վիրավորների ամբողջական ցանկը հետևյալն է.
1. Գալստյան Նաիրա
2. Պետրոսյան Համլետ
3. Գևորգյան Լիպարիտ
4. Մաիլյան Դերենիկ
5. Աղեկյան Գյուլնարա
6. Խաչատրյան Հասմիկ
7. Բրուտյան Նաիրա
8. Սուքիասյան Ժաննա
9. Պողոսյան Ցողիկ
10.Նարինբեկյան Արուսյակ
11. Հարությունյան Լենա
12.Միրզոյան Շուշան
13.Զաքարյան Գրետա
14.Վարդանյան Կարինե
15.Մաղաքյան Արմեն
16.Գրիգորյան Նաիրա
17.Գրիգորյան Արմինե
18.Ասատրյան Կարինե
Պարզվել է, որ ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի բնակիչ, 60-ամյա Համլետ Պետրոսյանը, ում 7 վիրավորների հետ միասին տեղափոխել են Երևան:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները կարդացեք այստեղ։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Երևան-Դիլիջան ավտոճանապարհի 86-րդ կմ-ին ավտոբուս էր վթարի ենթարկվել: Ինչպես պարզվել էր ավելի ուշ, ավտոբուսը տեղափոխում էր Փարաքար գյուղի դպրոցի ուսուցիչներին: Վիրավորներին տեղափոխվել են Դիլիջանի և Սևանի հիվանդանոցներ, մի քանիսն էլ՝ առավել ծանր վիրավորները՝ բերվել են Երևան:










