Երևանի «Մեգա Մոլլ» առևտրի կենտրոնի մոտակայքում քաղաքացի է վրաերթի ենթարկվել
Էջմիածնի առաջին ատյանի դատարանում այսօր կայացել է Քեմբրիջի շրջանավարտ, «Լույս» հիմնադրամի շրջանավարտ Արամ Մուղալյանի դեմ դատական գործի առաջին լսումը, այս մասին հաղորդում է «Սիվիլնեթ»-ը:
Արամ Մուղալյանն արդեն չորս ամիս է, որ գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նա մեղադրվում է իր երեք ընկերների՝ Ռոբերտ Քլոյանի, Գագիկ Առաքելյանի և Արթուր Փիլոյանի հետ Արմավիրում խոտի դեզ վառելու մեջ:
Երիտասարդների առաջադրված է խուլիգանության և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու հոդվածներ, որով նախատեսված է մինչև հինգ տարվա ազատազրկում:
«Լույս» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը, որը ներկա է եղել դատական լսումներին, կասկածի տակ է առնում նրանց վերագրվող արարքի մոտիվացիան:
«Եվ ըստ մեղադրականի, չորս անգամ փորձեին այրել այդ մարդու խոտի դեզը»,-ասել է նա:










