ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է մարտական դիրքեր և անբասիր ծառայության համար խրախուսել մի շարք զինծառայողների
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին թբիլիսյան հեռուստաալիքներին տված հարցազրույցում Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումն անվանել է «երկրի համար կենսական կարևորության հարց», հայտնում է ИТАР-ТАСС-ը:
«ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորումը շատ կարևոր է Վրաստանի քաղաքական կայունության և երկրի տնտեսության համար»,- նշել է Իվանիշվիլին՝ ընդգծելով, որ հաշվի առնելով այդ գործընթացի կարևորությունը՝ վրացական կողմը կանի ամեն ինչ նպատակին հասնելու համար:
Ավելի վաղ Վրաստանի վարչապետը մատնանշում էր երկու երկրների միջև առկա տարաձայնությունները, հատկապես Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցում:










