Մոսկվայի քաղաքապետը հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակվածների հոսպիտալացման դեպքերի կտրուկ աճի պատճառով համաճարակային իրավիճակը բարդանում է. Интерфакс
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակված անձանց հոսպիտալացման կտրուկ աճ է գրանցվում, ինչը վկայում է համաճարակային իրավիճակի բարդացման մասին, հաղորդում է Интерфакс-ը:
«Սա արդեն կատակ չէ, սա այն մասին է խոսում, որ իրավիճակն, իրոք, բարդանում է: Եվ, իհարկե, մեզ անհրաժեշտ է առաջին հերթին զգույշ լինել, երկրորդը՝ խստորեն հետևել բժշկական ցուցումներին»,- նշել է Սոբյանինը:
Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետը գործատուներին խնդրել էր վերադառնալ աշխատանքի հեռահար կազմակերպման ռեժիմին:
Մոսկվայում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակման 280 408 դեպք է գրանցվել, մահացել է 5115 մարդ:
Հունիսից ի վեր առաջին անգամ մեկ օրում վարակվածների թիվը Ռուսաստանի մայրաքաղաքում անցել է 1000-ը:










