ԱՄՆ-ում մահապատժի մորատորիումի չեղարկումից հետո մահապատժի են ենթարկել առաջին աֆրոամերիկացուն
Նախախորհրդարանն այսօր ոստիկանությանը ներկայացնելու է հաղորդում, որով նախ տեղեկացվելու է, որ Կոմիտաս 5ա, 7 և 9 շենքերի բնակիչների բողոքի ակցիայի մասնակիցներից Անուշավան Պետրոսյանի ծեծին մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաների մերձավորներ, այդ թվում՝ Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի վարորդը, ապա պահանջվելու է առերեսում՝ տուժածի և այդ անձանց միջև:
Այս մասին Tert.am-ին հայտնեց ռեժիսոր, Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանը:
Ինչպես արդեն իսկ տեղեկացրել էինք, քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ականատեսների վկայությամբ՝ տարածք այցելած փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի վարորդը և չպարզված մեկը դաժան ծեծի են ենթարկել Անուշավան Պետրոսյանին:
Հիշեցնենք նաև, որ Անուշավան Պետրոսյանը ավելի վաղ մտել էր նշված տարածքում շինարարություն իրականացնող «Լիբեր» ՍՊԸ-ին պատկանող էքսկավատորի մեջ՝ խանգարելով վարորդին փորման աշխատանքներ կատարել, ապա բարձրացել բարձր լարման ենթակայանի մոտ գտնվող պարսպի վրա և սպառնացել կտրել երակները, ինչն էլ , ի վերջո, իրագործել էր:
Արդեն Մաշտոցի պուրակի հանրային հնչեղություն ստացած Կոմիտաս 5ա, 7 և 9 հասցեներում այսօրվա պասիվությունը Տիգրան Խզմալյանը բացատրեց այն քառակողմ համաձայնությամբ, որ ձեռք է բերվել մի կողմից բնակիչների ու ակտիվիստների, մյուս կողմից՝ շինարարների ու ոստիկանների միջև:
«Համաձայնություն ձեռք բերվեց, որ իրենք մեկ շաբաթով ընդհատում են շինարարությունը մինչև որ լինեն պարզաբանումներ, սակայն մենք տեղյակ ենք, որ այսօր մի քանի բանվորներ ամրացրել են մետաղական ֆունդամենտը: Սա ծանր տեխնիկայի հետ կապված չէ, սակայն ինչ-որ աշխատանք կատարվում է»,- ասաց Տիգրան Խզմալյանը:










