Թրամփը չի հավատում, որ էլեկտրոնային փոստով քվեարկելու դեպքում նախագահական ընտրություններն արդար կլինեն

03:44 • 25.09.20

Հայտնի է, որ Գյումրիի «Շիրակը» համալրել է 21-ամյա կենտրոնական կիսապաշտպան Կարեն Հակոբյանը, ով նախորդ մրցաշրջանում հանդես է եկել Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Լադա-Տոլյատիի» կազմում։ Armsport.am-ը զրուցել է Հակոբյանի հետ։

 


- Կարեն, 2012-13 թթ. մրցաշրջանը դու անցկացրել ես Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում։ Ինչպիսի՞ մակարդակ ունի այդ առաջնությունը և ինպե՞ս ես գնահատում քո մրցելույթները «Լադա-Տոլյատիի» կազմում։


- «Լադա-Տոլյատիի» կազմում մասնակցել եմ 21 հանդիպման և դարձել 5 գոլի հեղինակ։ Կարծում եմ` ինձ համար նախորդ մրցաշրջանը հաջող է ստացվել։ Ինչ վերաբերվում է առաջնության մակարդակին, ապա «Ուրալ-Պովոլոժյե» գոտիում, որտեղ ելույթ էր ունենում նաև իմ նախկին ակումբը, ֆուտբոլը բավականին բարձր մակարդակ ունի։ Մյուս գոտիներում՝ մասնավորապես Արևելյանում և Հարավայինում, գործերը վատ են ընթանում։ Այնտեղ գրեթե ֆուտբոլ չեն խաղում։


- Ինչպե՞ս ստացվեց, որ տեղափոխվեցիր «Շիրակ»։


- Իմ գործակալն արդեն երկար ժամանակ առաջարկում էր «Շիրակի» տարբերակը, սակայն տարբեր պատճառներով ես չէի կարողանում ավելի վաղ տեղափոխվել այս ակումբ։ Բայց, ի վերջո բոլոր հարցերը լուծվեցին և ես հայտնվեցի Գյումրիում։


- Ինչպե՞ս քեզ ընդունեցին Գյումրիում և առաջին տպավորություններդ ինպիսի՞ն են։


- Ինձ բավական ջերմ ընդունեցին։ Այստեղ մարդիկ պատրաստակամ են և օգնում են ինձ։ Հատկապես Կարեն Մուրադյանը, ում հետ արդեն հասցրել եմ ընկերանալ։ Մինչև «Շիրակ» տեղափոխվելը գիտեի, որ թիմը Հայաստանի չեմպիոնն է և արժանի կերպով ելույթ է ունեցել Չեմպիոնների լիգայի «Պարտիզանի» հետ հանդիպումներում։ Գյումրիում մարզումներ անցկացնելու համար հարմարավետ պայմաններ են ստեղծված։ Ուրախալի է նաև, որ քաղաքում ֆուտբոլային ակադեմիա է կառուցվում։


- Armsport.am-ին ձմռանը տված հարցազրույցում ասել էիր, որ հայրիկիդ ծագումով Փոքր Մանթաշ գյուղից է, որը գտնվում է Արթիկի մոտակայքում ( Շիրակի մարզ)։ Հայրիկիդ հետ խորհրդակցե՞լ ես՝ Գյումրին ներկայացնող ակումբ տեղափոխվելուց առաջ։


- Իհարկե, խորհրդակցել եմ հայրիկիս հետ։ Սկզբում նա անհանգստանում էր, որ այստեղ ես միայնակ պետք է ապրեմ, սակայն վերջերս մենք Արթիկում բնակարան ենք գնել, որտեղ հիմա բնակվում են իմ տատիկն ու մի քանի այլ բարեկամներ։ Բացի այդ, ծնողներս աշնանը պատրաստվում են գալ Հայաստան։


- Առաջին մրցաշրջանն ես անցկացնելու «Շիրակի» կազմում։ Ի՞նչ խնդիրներ ես դնելու քո առջև։


- Կաշխատեմ ամրապնդվել հիմնական կազմում և հնարավորինս շատ օգուտ բերել իմ ակումբին։ Ցանկանում եմ կայուն խաղալ և դառնալ գոլերի հեղինակ։