ՀՀ առողջապահության նախարարությունը 6․3 մլն դոլարով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ձեռք կբերի, որի առաջին չափաբաժինը կմատակարարվի 2021-ին

13:59 • 26.09.20

ԱՄՆ-ն Միջերկրական ծովում գտնվող իր ուժերը մոտեցրել է Սիրիայի ափերին, որպեսզի անհրաժեշտության դեպքում միջամտի սիրիական հակամարտությանը. տեղեկացնում է Взгляд-ը՝ Washington Post-ի հղումով։


«Պաշտպանության նախարարությունը նախագահին ներկայացրել է գործողությունների տարբեր սցենարներ, ինչը պահանջում է ուժերի և միջոցների տեղակայում տարածաշրջանում»,- ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Հեյգելը։

 

Պենտագոնի ղեկավարը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ քայլեր են իրականացնում ԱՄՆ ծովային ուժերը։

 

Ավելի վաղ Reuters-ը ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հղումով տեղեկացրել էր, որ Mahan ականակիր նավը պետք է լքեր Միջերկրական ծովն ու վերադառնար Վիրջինիա, սակայն մնում է տարածաշրջանում։ Աղբյուրն ընդգծել էր, որ ռազմածովային ուժերը ռազմական գործողության պատրաստվելու հրահանգ չեն ստացել։

 

Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը մի շարք լրատվամիջոցներ հաղորդել էին Դամասկոսի արվարձաններից մեկում քիմիական զենքի կիրառման դեպքի մասին։ Ըստ տարածված տեղեկատվության՝ քիմիական հարձակման զոհ էր դարձել ավելի քան 600 մարդ։ Սակայն սիրիացի ընդդիմադիրների պնդմամբ՝ զոհերի թիվը հասել է մինչև 1300-ի։