Շիրակի մարզում նկատվում է կորոնավիրուսի ակտիվացում․ սա պայմանավորված է ուս․ հաստատությունների աշխատանքով․ մարզպետարանի բաժնի պետի ժ/պ
«ՉԻ» տեղեկություններով՝ ՀՀ նախկին վարչապետ Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սարգսյանն առայժմ ժամանակ չի կորցնում Հայաստանում իր ազդեցությունն ընդլայնելու ուղղությամբ։
«ՉԻ» տեղեկություններով, վերջերս Արմեն Սարգսյանը ձեռք է բերել «Պեպսի-Կոլա» ընկերության բաժնետոմսերի խոշոր փաթեթ, ինչպես նաև Հարավային Կովկասում «Պեպսի Կոլայի» կառավարման իրավունքը։
Ներկայումս «Պեպսի Կոլայի» վաճառքը Հայաստանում կենտրոնացած է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ջերմուկ գրուպի» նախագահ Աշոտ Արսենյանի՝ Քլոսի ձեռքում, սակայն մեր աղբյուրների համաձայն, այդ բիզնեսը կանցնի Արմեն Սարգսյանին։
Մոտավորապես նույն կերպ ժամանակին Արմեն Սարգսյանը Արկադի Համբարձումյանի ձեռքից վերցրեց շվեյցարական հանրահայտ Nestle ընկերության ապրանքները Հայաստան ներմուծելու իրավունքը։ Նույնիսկ Սերժ Սարգսյանը չի կարողացել կամ չի ցանկացել այդ ապրանքանիշի ներմուծման իրավունքը վերադարձնել Ա. Համբարձումյանին։










