Գործընկերներիս հետ լծված ենք արտաքին ֆրոնտում մեր դիրքերը պահելու գործին․ Գայանե Աբրահամյանը հետ է վերցնում պատգամավորական մանդատը
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է մանդատը հետ վերցնելու իր որոշման մասին։
Հիշեցնենք, որ նա օրեր առաջ հայտարարել էր մանդատից հրաժարվելու մասին։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Սիրելի հայրենակիցներ,
Այս պահին անգամ այս մասին գրելն եմ համարում ժամանակի կորուստ, բայց Ձեր կոչերն անպատասխան չեմ կարող թողնել. իհարկե, այսօր առավել քան երբեւէ բոլորս պետք է միասնական լինենք եւ պատերազմական այս վիճակում մանդատ դնելս առնվազն նշանակում է մարտի դաշտից հեռանալ, եթե չասեմ` դավաճանել։
Այս պատերազմը ՀԱՂԹԵԼՈՒՑ հետո համատեղ կքննարկենք անելիքս, հետ եմ վերցնելու հրաժարականի դիմումս, գործընկերներիս հետ լծված ենք արտաքին ֆրոնտում մեր դիրքերը պահելու կարեւոր գործին»։










