Պաշտպանության բանակի ստորաբաժանումները խոցել են 3 ուղղաթիռ, շուրջ 20 ԱԹՍ՝ այդ թվում հարվածային, 30 տանկ և հետևակի մարտական մեքենաներ․ Արթուր Սարգսյան

19:16 • 27.09.20

Ադրբեջանի Զինված ուժերը հերթական ագրեսիան է ձեռնարկել Արցախի Հանրապետության նկատմամբ: Արցախի Հանրապետության զինված ուժերը ԱՀ զինված ուժերի մարտակարգերին, զորամասերի մշտական տեղակայման վայրերին, ինչպես նաև խաղաղ բնակավայրերի, այդ թվում՝ Ստեփանակերտին հասցրել է հրթիռահրետանային հարվածներ՝ օգտագործելով օդուժը՝ այդ թվում նաև հարվածային ԱԹՍ-ներ. Արցախի պաշտպանության նախարարության տեղեկատվական կենտրոնի մամուլի ասուլիսի ժամանակ`անդրադառնալով սահմանում տիրող իրավիճակին, նշեց պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր  Սարգսյանը:

Նրա խոսքով` հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումները մոտոհրաձգային,  զրահատանկային  ստորաբաժանումների ուղեկցությամբ անցել են լայնածավալ հարձակման հարավային, հյուսիսային և հարավարևելյան ուղղությամբ: Այս պահին դեռ ընթանում է թեժ մարտեր նշված ճակատներով: Հակառակորդը ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ:

«Ճշտված տվյալներով պաշտպանության բանակի ստորաբաժանումները կիրառելով հակաօդային պաշտպանության միջոցները, կարողացել են խոցել երեք ուղղաթիռ, շուրջ 20 ԱԹՍ, այդ թվում հարվածային 30 տանկ և հետևակի մարտական մեքենաներ: Նախնական տվյալներով, ցավոք սրտի, Արցախի Հանրապետության զինված ուժերում նույնպես կան կորուստներ 16 զոհ և 100-ից ավել վիրավորներ»,– ասաց նա:

Արթուր Սարգսյանն ընդգծեց, որ Պաշտպանության բանակի անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը այս պահին կայուն է, և յուրաքանչյուր սպա և զինվոր իր առջև դրված խնդիրը կատարում է պարտքի բարձր գիտակցումով և պատասխանատվությամբ։

«Ինչպես Արցախյան ազատամարտի տարիներին և քառօրյա պատերազմի տարիներին, այսօր նույնպես ազատամարտիկների միությունը և ուժային կառույցները կանգնած են Զինված ուժերի կողքին և կատարում են առաջադրված խնդիրը: Այս պայմաններում մենք կարողանալու ենք հակառակորդին պարտադրել, որ նա նորից աղերսի իր հերթական հրադադարն ու խաղաղությունը»,– ասաց նա: