Արցախի պետական մարմինների թիկունքային աշխատանքները ԱՀ ՊԲ-ի հետ համադրելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ՝ ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ
Արցախի Հանրապետության նախագահի կարգադրությամբ՝ պետական մարմինների թիկունքային աշխատանքները ԱՀ պաշտպանության բանակի հետ համադրելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ՝ ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Օպերատիվ շտաբում ընդգրկված են գյուղատնտեսության, էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների, տարածքային կառավարման և զարգացման նախարարները, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը:










