Կա որոշակի ակտիվություն, բայց վերահսկելի է. Գեղարքունիքի մարզպետը՝ սահմանային բնակավայրերի դիրքերում իրավիճակի մասին
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում քիմիական զենքի կիրառման մասին տեղեկությունների տարածման այս փուլում Թուրքիայի հետախուզական ծառայությունները հաղորդել են, որ Սիրիայի քրդերի ձեռքում քիմիական զենք կա։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Haberler կայքը, Ազգային հետախուզական ծառայությունը Թուրքիայի ղեկավարությանը տեղեկացրել է, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) սիրիական թևը՝ PYD-ն, Սիրիայից քիմիական գազ է տեղափոխել Իրաքի տարածք։
Սիրիայի Թել Աբյադ շրջանում գլուխ բարձրացրած «Ալ-Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորման և քրդական խմբերի միջև հուլիսի վերջին տեղի ունեցած բախումների ավարտից հետո քրդերի ձեռքում նաև ցիանիդի գազ կա։
Ազգային հետախուզության ծառայությունը կառավարությանն ուղարկած գրության մեջ ընդգծել է ահաբեկչական խմբավորման ձեռքում քիմիական զենքի հայտնվելու վտանգավոր հետևանքների մասին։
Գրությունն ուղարկվել է կառավարությանը, Զինված ուժերի գլխավոր շտաբին, ներքին գործերի նախարարությանը։
Դրանից հետո ահաբեկչության դեմ պայքարով զբաղվող գերատեսչությունները քիմիական զենքի դեմ կանխարգելիչ քայլերն ուժեղացրել է։










