«Բոսֆորի խելագարն ու իր ադրբեջանցի հենակ Ալիևը իրենց տարածաշրջանի վերջին ժողովրդավար երկրներից մեկն արմատախիլ անելու գործընթացի մեջ են». Եվրախորհրդարանի պատգամավոր

18:33 • 27.09.20

Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Մարտին Սոննեբորնը թվիթերյան գրառմամբ խիստ քննադատել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սկսած ագրեսիան Լեռնային Ղարաբաղում: 

«Այսօր առավոտյան Ադրբեջանը հարձակվել է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) վրա:  Բոսֆորի խելագարն ու իր ադրբեջանցի հենակ Ալիևը սիրիացի և լիբիացի ջիհադիստների միջոցով իրենց տարածաշրջանի վերջին ժողովրդավարական երկրներից մեկն արմատախիլ անելու գործընթացի մեջ են»,-գրել է գերմանացի պատգամավորը: 


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: