«Եղբայրնե՛ր, թող Աստված ձեզ հետ լինի». Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Էլենի Թեոխարիուսն իր աջակցությունն է հայտնել Արցախին
Եվրախորհրդարանի կիպրոսցի նախկին պատգամավոր Էլենի Թեոխարիուսը թվիթերյան գրառումով իր աջակցությունն է հայտնել Արցախին` կապված այսօր այնտեղ սկսված ռազմական գործողությունների հետ և քննադատել է դրա վրա աչք փակող միջազգային հանրությանը:
«Եղբայրնե՛ր, թող Աստված ձեզ հետ լինի: Հարձակման մասին դեռևս մեկ շաբաթ առաջ հայտարարել էր Էրդողանը»,-գրել է Թեոխարիուսը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:










