Մադինա գյուղում բռնկված հրդեհը մեկուսացվել է

02:30 • 27.09.20

Հարավային և Հյուսիսային Կորեաների Կարմիր Խաչի պատվիրակությունները համաձայնության են եկել անցկացնել Կորեական պատերազմի պատճառով (1950-1953թթ.) բաժանված ընտանիքների հանդիպումը հյուսիսկորեական լեռնային հանգստավայր Կիմգանսանում սեպտեմբերի 25-30-ը, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով Ռենհափ գործակալությանը։


Այդ բանակցությունների ընթացքում պետք է համաձայնեցվեն այն մարդկանց հանդիպումների մանրամասները, որոնք ավելի քան 60 տարի չեն տեսել իրենց բարեկամներին և մտերիմներին։


2000-ից մինչ օրս երկու Կորեաներն անցկացրել են բաժանված ընտանիքների 18 հանդիպում, ընդ որում՝ վերջինը կայացել է 2010թ. նոյեմբերին։


Հարավային Կորեայում այժմ մոտ 73 հազ. մարդ ցանկություն է հայտնել տեսնել Հյուսիսային Կորեայում ապրող իր բարեկամներին։