Բելառուսում հաքերները կոտրել են երկրի պետական հեռուստառադիոընկերության կայքը և լուրերի փոխարեն բողոքի ակցիաներ ցուցադրել

00:34 • 27.09.20

«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեշը հայտարարել է, որ Պրիմերայի 2-րդ տուրի «Մալագայի» հետ հանդիպման ժամանակ իրենք պետք է այնպիսի խաղ ցուցադրեն, որ արգենտինացի Լիոնել Մեսսի բացակայությունը առաջին հայացքից չնկատվի։ Նրա խոսքերով բրազիլացի հարձակվող Նեյմարը պատրաստ է լրացուցիչ պատասխանատվությունը վերցնել իր վրա:


-Երբ թիմում խաղում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, ապա յուրաքանչյուր ակումբ կախվածություն կունենա նրանից։ Դա անխուսափելի է։ Սակայն մենք կանենք ամեն հնարավորը, որպեսզի Մեսսիի բացակայությունն այնքան էլ նկատելի չլինի։ Նեյմարը հասկանում է, որ նման իրավիճակում իր վրա լրացուցիչ պատասխանատվություն է ընկնելու, - կատալոնական ակումբի պաշտոնական կայքը հաղորդել է Ալվեշի խոսքերը։