«Վճռականորեն դատապարտում եմ Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիան». Կիպրոսի խորհրդարանի պատգամավոր

16:08 • 27.09.20

Կիպրոսի խորհրդարանի պատգամավոր Կոնստանտինոս Էֆսթաթյուն իր թվիթերյան էջում քննադատել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա կատարված հարձակումը:

«Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական կողմը նոր հրթիռային հարվածներ է կատարել շփման գծի ամբողջ երկայնքով` հիմնականում խաղաղ բնակավայրերի խաղաղ բնակիչների ուղղությամբ, ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Ես վճռականորեն դատապարտում եմ Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիան»,-գրել է պատգամավորը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: