Պետդումայում մեկնաբանել են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի փոփոխության միտքը

22:01 • 27.09.20

ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը «վնասակար» է անվանել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի փոփոխության մասին քննարկումները:

«Լեռնային Ղարաբաղի ստատուս-քվոյի փոփոխությունը, այսինքն՝ ճանաչումը կամ չճանաչումը, ներկա պահին ծայրահեղ վնասակար կլինի»,- գործչին մեջբերում է gazeta.ru-ն:

Վերջինս ընդգծել է, որ ստեղծված իրավիճակից ելք գտնել կարող են միայն երեք հոգի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: