«Կանգնեցրե՛ք պատերազմը. մենք խաղաղության կողմնակից ենք». Գարիկ Մարտիրոսյանը՝ ԼՂ դեմ Ադրբեջանի հարձակման մասին

22:12 • 27.09.20

Ռուսաստանաբնակ հումորիստ, շոումեն Գարիկ Մարտիրոսյանն ինստագրամյան իր էջում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հարձակմանը՝ հակիճ ներկայացնելով երկրների միջև զարգացած իրավիճակը և ադրբեջանական իշխանություններին մեղադրել պատերազմ հրահրելու համար։

«Պատերազմ․ Ադրբեջանը, Թուրքիայի լիակատար ռազմական և տեղեկատվական աջակցությամբ (և սա արդեն որևէ մեկը չի թաքցնում) նոր պատերազմ է սկսել հայերի դեմ: Պատերազմն ու բռնությունը ադրբեջանական նավթային ռեժիմի բարբարոսական և միամիտ մեթոդներն են, որոնց նպատակը հայ բնակչությանը վախեցնելն է: Եվ այս ամենը տեղի է ունենում 21-րդ դարում, երբ բոլորին կատարվածը տեսանելի ու լսելի է։  Այսօր առավոտյան ադրբեջանական զորքերի կողմից հայկական բնակավայրերի հրետանային ռմբակոծությունների հետևանքով սպանվել ու վիրավորվել են հայ խաղաղ բնակիչներ: Սպանությունները շարունակվում են նույնիսկ այս պահերին»,- նշել է Մարտիրոսյանը և խոսել նաև ադրբեջանական իշխանությունների տարածած ապատեղեկատվության մասին։

«Որևէ հայ պատերազմ չի ուզում։ Ո՛չ մեր կողմից, ո՛չ նրանց կողմից զոհեր մենք չենք ուզում։ Կանգնեցրե՛ք պատերազմը։ Մենք խաղաղության կողմնակից ենք»,- եզրափակել է նա։

 

 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram

НЕТ ВОЙНЕ! МЫ ЗА МИР! Сегодня власти Азербайджана при полной военной и информационной поддержке Турции (а этого уже никто не скрывает!!!) начали новую войну против армян! Война и насилие - варварские и наивные методы азербайджанского нефтяного режима по запугиванию армянского населения. И это все происходит в 21 веке, когда всем всё видно и слышно. Мирные армянские жители убиты и ранены сегодня утром в результате артиллерийского обстрела армянских населенных пунктов азербайджанскими войсками. Убийства продолжаются и в эти минуты! «Контрнаступление» - так власти Азербайджана называют МОЩНУЮ И ТЩАТЕЛЬНО СПЛАНИРОВАННУЮ военную атаку по ВСЕМ НАПРАВЛЕНИЯМ!!! Азербайджан обвиняет каждый раз Армению в провокациях и начале войны. ВКЛЮЧИТЕ ЛОГИКУ ВСЕ! Дезинформация Азербайджана достигла пика глупости. Внимание! Армения не могла напасть или провоцировать страну, с которой у Армении нет проблем. ЭТО БЕССМЫСЛЕННО! Проблемы есть только у властей Азербайджана, поддерживаемой Турцией. Им и только им выгодна война! Армении - нет. Ни один армянин не хочет войны. Мы не хотим жертв ни с нашей, ни с другой стороны. Остановите войну. Мы за мир!❤️