ՌԴ և Թուրքիայի ԱԳՆ-ներն ընդգծել են ԼՂ-ում իրավիճակի կայունացման և շուտափույթ հրադադարի անհրաժեշտությունը. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են Լեռնային Ղարաբաղում կրակի շուտափույթ դադարեցման և իրավիճակի կայունացման անհրաժեշտությունը: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում տալով ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությանը:
«Ընդգծվել է շփման գծում շուտափույթ հրադադարի և իրավիճակի կայունացման անհրաժեշտությունը: Ցավակցություններ է հայտնվել զոհվածների ընտանիքներին և հարազատներին»,-ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:










