Ադրբեջանը տեղեկացրել է «խաղաղ բնակչության շրջանում 14 վիրավորի մասին»

17:30 • 27.09.20

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդել է, որ հրետակոծության հետևանքով «14 խաղաղ բնակիչ» է վիրավորվել: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը: 

«Ներկայիս դրությամբ, ընդհանուր առմամբ, վիրավորվել է 14 քաղաքացիական անձ:Նրանց տեղափոխել են հիվանդանոցներ»,-ասված է հաղորդագրությում:

Ավելի վաղ հաղորդվել էր վեց վիրավորի մասին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: