«Խաղաղության կոչ ենք անում». Վրաստանի նախագահն անհանգստություն է հայտնել ԼՂ հակամարտության սրման կապակցությամբ

14:29 • 27.09.20

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «ծայրաստիճան անհանգստություն» է հայտնել կիրակի օրը Լեռնային Ղարաբաղի շփման գծում վերսկսված ռազմական գործողությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում է ВЗГЛЯД պարբերականի թղթակիցը Թբիլիսիից:

«Մենք խաղաղության կոչ ենք անում: Կայունությունն ու խաղաղությունը մեր տարածաշրջանում պետք է լինեն մեր ընդհանուր գործը»,-գրել է Զուրաբիշվիլին թվիթերյան օգտահաշվում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: