Շատ խելացի, հարգված երիտասարդ էր. համայնքապետը՝ զոհված Գևորգ Գալոյանի մասին
Գալոյան Գևորգը շատ խելացի, խելոք, հարգված երիտասարդ էր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ծովազարդի համայնքապետ Արամայիս Ենգոյանը՝ ասելով, որ անձամբ ճանաչում էր հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայող Գևորգ Գալոյանին:
«Ժամկետային ծառայող էր և արդեն տարի ու կես է՝ ինչ ծառայության մեջ էր»,-ասաց համայնքի ղեկավարը՝ հայտնելով, որ ունի մեկ քույր և եղբայր:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։










