Արցախում հակառակորդի կրակից վիրավորված հղի կինն արու զավակ է ծնել, անունը՝ Մոնթե

22:10 • 28.09.20

Երեկ ադրբեջական կողմի ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված հղի կինն այսօր արու զավակ է լույս աշխարհ բերել, անունը կնքել՝ Մոնթե:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց բժշկուհի Մանուշակ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ երեկ Արցախի ՄԻ պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնել էր, որ ռազմական գործողությունների հետևանքով հղի կին է վիրավորվել, և բժիշկների շնորհիվ նրա ու երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:

«Երեխան ու ծննդկանն իրենց լավ են զգում, երեխան կշռում է 2880 գրամ, հասակը 49 սմ է»,-ասաց բժշկուհին: