Հակառակ ադրբեջանական կողմի տարածած ակտիվ ապատեղեկատվությանը՝ նշեմ, որ առաջնագծում թշնամին ոչ մի հաջողություն չունի․ Արցախի նախագահի մամուլի խոսնակ
Հակառակ ադրբեջանական կողմից տարածվող ակտիվ ապատեղեկատվությանը՝ նշեմ, որ առաջնագծում թշնամին ոչ մի հաջողություն չունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
«Թուրքական և ահաբեկչական տարբեր խմբավորումներից կազմված ադրբեջանական զորքն ամենուրեք հանդիպում է Պաշտպանության բանակի կոշտ ու կործանիչ հարվածներին»,-գրել է մամուլի խոսնակը:










